«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Թուրքական քաղաքականությունն՝ ընդդեմ Արարատի

Թուրքական քաղաքականությունն՝ ընդդեմ Արարատի
26.01.2025 | 15:11

Արարատի ու Արագածի հակադրման քարոզչությունը Նիկոլ Փաշինյանն իրականացնում է թուրքական պահանջների ու նախապայմանների ներքո։ Դատելով ամենից՝ ագրեսիվորեն է իրականացնում։

Ի դեպ, Արարատի թեման Թուրքիան միշտ է հետապնդել, դեռևս՝ ՍՍՀՄ–ի ժամանակներից։ Երբ թուրքերը դժգոհել էին, թե ինչու է Սովետական Հայաստանի զինանշանի վրա պատկերված հայերին չպատկանող Արարատը, ռուս դիվանագետը հակադարձել էր, որ Թուրքիայի դրոշի վրա էլ թուրքերին չպատկանող կիսալուսինն է պատկերված, հիմա ի՞նչ։

Արարատի թեման թուրքերը հիշեցին նաև տխրահռչակ «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ։ Արդյունքում՝ մի գիշերվա մեջ մեր ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից անհետացավ ֆուտբոլի ֆեդերացիայի այն զինանշանը, որի վրա կար Արարատի պատկերը։ Մեր ֆուտբոլիստները «Հրազդան» ստադինում խաղադաշտ դուրս եկան անհասկանալի «լոգոն» կրծքներին։ Խաղից որոշ ժամանակ անց Արարատը վերականգնեցին, բայց այդ օրը Թուրքիայի նախագահ Գյուլը Երևանում դիտում էր ֆուտբոլն՝ առանց Արարատի զինանշանի։

Վերադառնալով մեր օրեր՝ նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն այժմ սպասարկում է թուրքական օրակարգը՝ թշնամական դիվերսանտից է՛լ ավելի մեծ էնտուզիազմով։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 4270

Մեկնաբանություններ